ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հեշտացված ընթացակարգեր՝ ոչ հայ զբոսաշրջիկների համար
12:00 08.10.2019

Հեշտացված ընթացակարգեր՝ ոչ հայ զբոսաշրջիկների համար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Բուլղարիայում նոյեմբերի 19-21-ը կանցկացվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեան։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՍԾՏՀ ԽՎ-ի պատվիրակության անդամ Արտակ Մանուկյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսական մասով քննարկումները նվիրված են լինելու ֆինանսական գործիքներին եւ այդ համատեքստում առաջարկում է դիտարկել, թե ինչպիսի ուղեցույցներ կան սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներում կրիպտոարժույթների կամ թվային ֆինանսական ակտիվների մասով, ինչպիսին է վերաբերմունքը եւ օրենսդրական կարգավորումներն աշխարհում տեղի ունեցող այդ միտումների վերաբերյալ։

Մյուս կարեւոր թեման, որի ուղղությամբ որոշակի գաղափարներ եւ առաջարկներ է պատրաստվում ներկայացնել Մանուկյանը, վերաբերում է տարածաշրջանում զբոսաշրջության հոսքերի մեծացմանը։ «Եթե մի երկրից մյուսը տեղաշարժվելու համար բարդություններ ենք ստեղծում, ապա, ըստ էության, փոխում ենք զբոսաշրջիկի տպավորություններն ամբողջ տարածաշրջանի մասին։ Թուրքիան հավակնում է լինել աշխարհի զարգացած զբոսաշրջային ուղղություններից մեկը․ եթե հիմա առաջատար տասնյակում է, ապա նպատակ ունի ընդգրկվել հնգյակում։ Այս պարագայում յուրաքանչյուր զբոսաշրջիկ նրա համար պոտենցիալ հնարավորություն է մեծացնելու իր մասնաբաժինը»,- մանրամասնեց զրուցակիցս։ Խոչընդոտների վերացումը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների տնտեսության, այլեւ զբոսաշրջիկների եւ տուրօպերատորների համար։ Հայկական կողմն առաջարկում է, օրինակ, ազգությամբ ոչ հայ զբոսաշրջիկների համար կիրառել հեշտացված ընթացակարգեր սահմանը հատելու ժամանակ, օրինակ, Գյումրիից»։

Աղբյուր՝ Արմենպրես

12:00 08.10.2019

Ամենաշատ ընթերցվածները