ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ալեքսանդր Կարապետյանը՝ «Սոչիի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
13:00 08.10.2019

Ալեքսանդր Կարապետյանը՝ «Սոչիի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է ռուսական «Սոչիի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալեքսանդր Կարապետյանը Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի՝ «Դինամոյի» հետ խաղում դարձել էր իր թիմի հաղթական գոլի հեղինակը: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով:

Նշենք, որ Ալեքսանդր Կարապետյանն այժմ Հայաստանի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի խաղերին:

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին կհյուրընկալվի հոկտեմբերի 12-ին, Ֆինլանդիային՝ հոկտեմբերի 15-ին։

Աղբյուր՝ sport.news.am

13:00 08.10.2019