ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
15:00 08.10.2019

Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ 

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետը որոշումը ստորագրել է հոկտեմբերի 7-ին։ 

Հիշեցնենք, որ ոստիկանության պետի պաշտոնից ազատված (սեպտեմբերի 18) Վալերիյ Օսիպյանը հենց նույն օրը նշանակվել էր Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Աղբյուր` Panorama.am

15:00 08.10.2019

Ամենաշատ ընթերցվածները