Հասարակական
Կարևորի մասին. կհստակեցվեն մարզպետների լիազորությունները
ՀՀ-ում մարզպետարանները ձևավորվել են 1996թ․։ Առհասարակ այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով։ Վերջերս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տարածքային կառավարման մասին նոր օրենքի նախագիծ, որով հստակեցվում է մարզպետների և մարզպետարանների գործունեությունը։ Օրենքի նախագծի, համայնքների խոշորացման որոշ արդյունքների մասին է զրույցը ՏԻՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանի հետ։