ԱՎԵԼԻՆ

Մամուլ

WCIT - 2019
19:00 08.10.2019

WCIT - 2019

WCIT-ի ամենահետաքրքիր քննարկումները շատերի համար աննկատ են մնում տեղեկատվական տարափի տակ։ Օրինակ, թեմաներից մեկը նվիրված էր այն բանին, թե որքանով է պետք թույլ տալ, որ տեխնոլոգիաները ներդրվեն գենետիկ ինժեներիայի ոլորտում։ Բազմաթիվ խուլ զույգեր ցանկանում են, որ իրենց երեխաները խուլ լինեն։ Չնայած տեխնոլոգիան հնարավորություն է տալիս գենետիկան փոխել և լսող երեխա ունենալ։ Կամ հակառակը՝ գենետիկան փոխում են, որ լսողը դառնա խուլ։ ԱՄՆ-ում այսպիսի գործ նույնիսկ դատարան էր գնացել, ու խուլ ծնողները հաղթել էին։ Հարց․ արդյոք պե՞տք է թույլ տալ, որ ծնողները նման բան կարողանան անել։ Կամ, երբ ոչ խուլ ծնողները, ելնելով խուլ մարդկանց նկատմամբ համերաշխությունից, իրենց դեռ չծնված երեխայի գենետիկան այնպես են փոխում, որ խուլ ծնվի, արդյոք դա օրինակա՞ն է։ Արդյոք դա երեխայի իրավունքի խախտում չէ՞։

Այսօրինակ քննարկումները ինձ ևս մեկ անգամ հիշեցնում են, թե որքան ենք մենք հետ մնացել համաշխարհային տենդենցներից: Ինչքան զարգացած երկրի քաղաքացի պետք է լինես, որ մտահոգվես տեխնոլոգիայի հաշվին երեխային խլացնելու էթիկական կողմի մասին: Հիշում եմ, Ստեփանավանում մի 5 տարի առաջ նկարահանում էի մի միայնակ մայրիկի, ով այնքան անապահով էր, որ պետության հաշվին գնված թանկ լսողական սարքի շարքից դուրս եկած մարտկոցների փոխարեն նույնիսկ չէր կարողանում պարբերաբար նորը գնել:

Որքան էլ տարբեր հայեր պնդեն, որ Հայաստանը կարող է տեխնոլոգիաների կենտրոն լինել, պետք չէ մոռանալ մեր իսկական տեղը համաշխարհային քարտեզի վրա: Մենք շատ փոքրիկ երկիր ենք՝ հետամնաց տնտեսությամբ և ենթակառուցվածքներով: Իհարկե, ձգտել պետք է, բայց ոչ պաթոսային ելույթների և գլխապտույտ երազանքների հաշվին, այլ պրագմատիկ քայլերով: Առաջարկում եմ շատ չշեղվենք հիմար տեխնոլոգիական քննարկումներով, մենք դեռ մի հինգ տարի Քոչարյան պետք է դատենք:

«Զանգեզուր պրես»

 

19:00 08.10.2019