ԱՎԵԼԻՆ

Արցախ

Հոկտեմբերի 10-ից «Ամբերդ ամրոց»-ում և «Լոռի բերդ»-ում մուտքը տոմսերով կլինի
13:00 09.10.2019

Հոկտեմբերի 10-ից «Ամբերդ ամրոց»-ում և «Լոռի բերդ»-ում մուտքը տոմսերով կլինի

«Ամբերդ  ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տնօրեն Արա Թարվերդյանի՝  սեպտեմբերի 20-ի թիվ  845 հրամանով  սահմանվել են «Ամբերդ  ամրոց» պատմամշակութային արգելոցի մշտական այցելության ցուցադրության մուտքի տոմսի հետևյալ սակագները․

«Ամբերդ  ամրոց» պատմամշակութային  արգելոց
ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝  700  ՀՀ  դրամ
Օտարերկրացիներ՝ 1400  ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ:

ՀՀ և ԼՂՀ տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 200 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80  ՀՀ  դրամ
Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝  2000  ՀՀ  դրամ 
Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000  ՀՀ  դրամ:

«Լոռի  բերդ» քաղաքատեղի»  պատմամշակութային  արգելոց
ՀՀ  քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝  650 ՀՀ դրամ
Օտարերկրացիներ՝ 1300  ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ դրամ:

ՀՀ և ԼՂՀ  տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150  ՀՀ  դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80 ՀՀ դրամ
Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝  2000  ՀՀ  դրամ 
Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000  ՀՀ դրամ:

Աղբյուր` Panorama.am

13:00 09.10.2019

Ամենաշատ ընթերցվածները