ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը
10:00 09.10.2019

Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանկյանը նշեց, որ որոշել է սուրճի վաճառքն իրականացնել նաև Հայաստանում:

«Մենք սկսել ենք Gavat սուրճի վաճառքը Միացյալ Նահանգներում անցած տարի, իմ ցանկությունն է ներկայացնել իմ տատիկի սուրճը աշխարհին: Մեր հայկական մշակույթի մասն է մեր սուրճը, և խելացի ձևով փորձում ենք օտարներին մեր մշակույթը ներկայացնել սուրճով»,- ասաց Թանկյանը:

Սուրճը կսպառվի սուպերմարկետներում, հյուրանոցներում, ռեստորաններում: Այն հնարավոր կլինի գնել նաև համացանցի միջոցով:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին:

Աղբյուր՝ armenpress.am

10:00 09.10.2019

Ամենաշատ ընթերցվածները