ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
15:00 09.10.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Հունան», «Վահանավանք», «Սպանդարյան», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Ձորք 1», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Անդոկ», համատիրություններում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Սարահարթ» համատիրության թիվ 12, 14 և 16 շենքերում հոկտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, հոկտեմբերի 6-ին ժամը 21:00-ից մինչև հոջորդ օրվա առավոտյան ժամը 08:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։ Համատիրության մնացած շենքերում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Երկաթուղայիններ» համատիրությունում հոկտեմբերի 4-5-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Կենտրոն», «Գետափ», «Կայարան» համատիրություններում հոկտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Գ. Նժդեհ» համատիրությունում հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 19:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Բաղաբերդ» համատիրությունում հոկտեմբերի 3-ին ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 08:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
«Սյունիք» համատիրությունում հոկտեմբերի 1-ից մինչև 2-ը ժամը 12:00 ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:
Բարաբաթում, Արփիկ, Լենհանքեր, Բեխ, Աշոտավան, Կավարտ, Շղարշիկ թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան փողոցներում, Լեռնագործների 2-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Լեռնագործների 1-ին նրբանցքում հոկտեմբերի 6-ին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Սպանդարյան 4-րդ նրբանցքի միջին հատվածում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, վերևի հատվածում՝ ջուր չի եղել, ներքևի հատվածում` ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է օրական 4-5 ժամով:
Վաչագան թաղամասում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:
Ազատամարտիկներ փողոցում հոկտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

15:00 09.10.2019