ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վաղարշապատի հիվանդանոցում դատապարտյալին փորձել են պոլիէթիլենային փաթեթով բուսական զանգված փոխանցել
14:00 09.10.2019

Վաղարշապատի հիվանդանոցում դատապարտյալին փորձել են պոլիէթիլենային փաթեթով բուսական զանգված փոխանցել

Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ն. Ա.-ն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից,  հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ պատուհանագոգին հայտնաբերվել է պոլիէթիլենային 4 փաթեթ, որում զետեղված են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն թաց և չոր բուսական զանգվածներ՝ ընդհանուր 75.7 գր քաշով:

Վերոնշյալ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Աղբյուր՝ armenpress.am

14:00 09.10.2019

Ամենաշատ ընթերցվածները