ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Bloomberg. Թուրքական զորքերը սկսել են հատել Սիրիայի սահմանը
17:00 09.10.2019

Bloomberg. Թուրքական զորքերը սկսել են հատել Սիրիայի սահմանը

Թուրքական բանակի ռազմական ստորաբաժանումները սկսել են հատել Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր է անվտանգության գոտի ստեղծել: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը թուրք պաշտոնյայի վրա հղումով:

«Թուրքական զորքերը սկսել են հատել Սիրիայի սահմանը՝ ստիպելու համար ԱՄՆ աջակցությունը ստացող քուրդ մարտիկներին հեռանալ սահմանից»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ «այժմ շարունակվում է զորքերի տեղաշարժը դեպի սահման և գործողության նախապատրաստումը»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում ռազմական գործողություն սկսելու մասին և ասել է, որ լրացուցիչ զորքեր է մոտեցնում Սիրիայի սահմանին: Վաշինգտոնը հրաժարվել է մասնակցել համատեղ ռազմական գործողությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զինծառայողներին Սիրիայի հյուսիս-արևելքից:

Աղբյուր՝ panarmenian.net

17:00 09.10.2019

Ամենաշատ ընթերցվածները