ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իրանն անսպասելի զորավարժություն է սկսել թուրք-իրանական սահմանին
20:00 09.10.2019

Իրանն անսպասելի զորավարժություն է սկսել թուրք-իրանական սահմանին

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անսպասելիորեն զորավարժություն են սկսել թուրք-սիրիական սահմանին։ Զորավարժությունն իրականացվում է Իրանի Ուրմիա քաղաքին հարակից տարածքում, որը թուրք-իրանական սահմանից գտնվում է 50կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Զորավարժությունն ընթանում է Իրանի բանակի գեներալներից Աբդուլրահիմ Մուսավիի ղեկավարությամբ: Մասնակցում են Իրանի ցամաքային և օդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ։

Աղբյուրը հայտնում է, որ թուրքական կողմը նախապես իրազեկված չի եղել  այդ զորավարժության անցկացման մասին։

Զորավարժությունը տեղի է ունենում այն պահին, երբ  Թուրքիան պատրաստվում է քուրդ զինյալների դեմ ռազմական օպերացիա սկսել Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում:


Աղբյուր` Panorama.am

20:00 09.10.2019

Ամենաշատ ընթերցվածները