ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՃՏՊ Կապանի քաղաքային գերեզմանոցի մոտակայքում. տուժածներ չկան
15:00 11.10.2019

ՃՏՊ Կապանի քաղաքային գերեզմանոցի մոտակայքում. տուժածներ չկան

Հոկտեմբերի 11-ին, ժամը 06:40-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Կապանի քաղաքային գերեզմանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ.անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Բ. Զաքարյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 7-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 35DP505 պ/հ-ի (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1973 թ.) ավտոցիստեռնը կորցրել է կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով 20 տ տարողությամբ ցիստեռնից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք:Վարորդը դուրս էր բերվել տեղի ուժերով և չէր տուժել:

Հրշեջ-փրկարարների կողմից կատարվել է ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

15:00 11.10.2019

Ամենաշատ ընթերցվածները