ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ են շուրջ 1000 սեզոնային աշխատողներ
15:00 12.10.2019

Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ են շուրջ 1000 սեզոնային աշխատողներ

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2019 թվականի աշնանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվելիք անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ են շուրջ 1000 սեզոնային աշխատողներ։ 

Այդ թվում՝

●Տավուշի մարզ՝ 300 աշխատող
●Լոռու մարզ՝ 350 աշխատող
●Սյունիքի մարզ՝ 200 աշխատող
●Կոտայքի մարզ՝ 70 աշխատող
●Արագածոտնի մարզ՝ 60 աշխատող

Ցանկացողները կարող են դիմել․
1.Տավուշի մարզում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի, Իջևանի, Սևքարի «անտառտնտեսություն» մասնաճյուղեր

2.Լոռու մարզում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի, Եղեգնուտի, Ստեփանավանի, Տաշիրի «անտառտնտեսություն» մասնաճյուղեր

3.Սյունիքի մարզում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի և Կապանի «անտառտնտեսություն» մասնաճյուղեր

4.Կոտայքի մարզում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

5.Արագածոտնի մարզում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Աղբյուր՝ medialab.am

15:00 12.10.2019

Ամենաշատ ընթերցվածները