ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
14:00 12.10.2019

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ՝ հարավարեւելյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Անձրեւային եղանակը կպահպանվի հոկտեմբերի 13-ի գիշերը միայն Սյունիքում եւ Արցախում: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետում», Երեւանում շաբաթ օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, իսկ կիրակի՝ առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +23+25։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.  

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +22+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,  

Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+20,  

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +17+22,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+25,

Արարատում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26,  

Արմավիրում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+26,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +23+28,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+20,

Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+22 (հովիտներում  գիշերը՝ +12+17,  ցերեկը՝ +22+27): 

Աղբյուր՝ news.am

14:00 12.10.2019

Ամենաշատ ընթերցվածները