ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Նոր բնակարաններ՝ զինծառայողներին
11:00 14.10.2019

Նոր բնակարաններ՝ զինծառայողներին

Հոկտեմբերի 12-ին Գորիսում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նոր բնակարաններ ստացան զինծառայողներ։ Նոր Վանքի Տափ թաղամասի նորակառույց շենքում սպաները ստացան մեկ , երկու, երեք սենյականոց բնակարաններ։

Բնակարանամուտի կապակցությամբ զինծառայողներին շնորհավորելու էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱԺ պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Առաջին բանակային կորպուսի հրամանատարը, ԵԿՄ Սյունիքի վարչության ղեկավարը։ Հյուրերը Գորիսի համայնքի ղեկավարի հետ միասին շրջել են նորակառույց շենքում՝ շնորհավորել բնակարանամուտի կապակցությամբ։

Նոր վանքի Տափ Թաղամասում նաև նոր սպորտդպրոցի շենքն է հիմնանորոգվում։ Հյուրերն այցելել են շինհրապարակ՝ ծանոթացել ընթացող աշխատանքներին։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

11:00 14.10.2019

Ամենաշատ ընթերցվածները