ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանը կարող է բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն դառնալ. Nooor ասոցիացիայի նախագահ
19:00 14.10.2019

Հայաստանը կարող է բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն դառնալ. Nooor ասոցիացիայի նախագահ

Հայաստանը կարող է բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն դառնալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Nooor հայկական բլոկչեյն ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը:

Ներկայացնելով Հայաստանում բլոկչեյնի զարգացման ներկայիս փուլը՝ Առուշանյանը նշեց, որ բլոկչեյն տեխնոլոգիաների առանձնահատկությունը առաջնորդների բացակայությունն է:

«Սովորաբար իրավիճակը զարգանում է հետեւյալ կերպ. ԱՄՆ-ը, իսկ վերջին տարիներին նաեւ որոշ ասիական երկրներ, տեխնոլոգիաներ են մշակում, իսկ երբ այդ տեխնոլոգիաների զարգացման անցում է կատարվում երկրորդ աստիճան, առաջին աստիճանը տրամադրվում է այլ երկրների: Բլոկչեյնի դեպքում մեծ հաշվով անհասկանալի է՝ ով է ստեղծողը, եւ այդ պատճառով պայմանները հավասար են բոլորի համար»,- հայտարարեց նա:

Առուշանյանը նշեց, որ Հայաստանում բլոկչեյն համայնքը մեծ չէ, 15 ընկերություն կա, ինչպես նաեւ մասնավոր մասնագետներ, որոնք աշխատում են արտասահմանյան ստարտափերի վրա հեռահար հիմքով: «Մենք առանձնանում ենք որակով: Տեղի մասնագետներն աշխատում են միջազգային մակարդակով ծրագրերի վրա, մեր նախագծերը տարբերվում են ոչ միայն իրենց որակով, այլ նաեւ նրանով, որ ավելի լուրջ խնդիրներ են լուծում»,- հավելեց նա:

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 14.10.2019

Ամենաշատ ընթերցվածները