ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայկական գորգերի արտադրությունը 44.4%-ով աճել է
18:00 14.10.2019

Հայկական գորգերի արտադրությունը 44.4%-ով աճել է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 24.4 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44.4 տոկոսով:

Նշենք, որ նախորդ 8 ամիսներին Հայաստանում արտադրվել է 16.9 տոննա գորգ:

Հիշեցնենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել է 26.3 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։

Աղբյուր` Panorama.am

18:00 14.10.2019

Ամենաշատ ընթերցվածները