ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայկական տոմատի մածուկի արտադրությունը նվազել է, իսկ տոմատի հյութերի արտադրությունը՝ զգալի աճել
13:00 15.10.2019

Հայկական տոմատի մածուկի արտադրությունը նվազել է, իսկ տոմատի հյութերի արտադրությունը՝ զգալի աճել

Հայաստանում  այս տարվա 8 ամիսների ընթացքում տոմատի մածուկի արտադրության ծավալները նվազել են 10.4 տոկոսով: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը։

Վիճակագրության համաձայն, 2019թ-ի  հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 1 063.9 տոննա տոմատի մածուկ, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1 187.6 տոննա։

Ինչ վերաբերում է կետչուպի արտադրությանը, ապա հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 424.7 տոննա կետչուպ` 2018 թ-ի հունվար-օգոստոսին գրանցված 322.7 տոննայի դիմաց: Այսպիսով, կետչուպի արտադրությունն աճել է 31.6 %-ով։

Ըստ վիճակագրության՝  հունվար-օգոստոսին զգալի աճել է նաև տոմատի հյութերի արտադրությունը։ Մասնավորապես, արտադրվել է 460.7 տոննա տոմատի հյութ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 67.6%-ով։

Աղբյուր` Panorama.am

13:00 15.10.2019

Ամենաշատ ընթերցվածները