ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հրդեհ Կապան քաղաքում. տուժածներ չկան
15:00 16.10.2019

Հրդեհ Կապան քաղաքում. տուժածներ չկան

Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:55-ին, մարվել՝ 09:00-ին:

Այրվել են տան խոհանոցն ու խորդանոցը` գույքով (մոտ 20 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ

15:00 16.10.2019

Ամենաշատ ընթերցվածները