ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
13:00 17.10.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Գ. Նժդեհ», «Երկաթուղայիններ», «Ձորք», «Բաղաբերդ», «Սյունիք», «Սարահարթ», «Հունան», «Վահանավանք», «Սպանդարյան», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Ձորք 1», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Կայարան» համատիրություններում հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Բարաբաթում, Արփիկ, Լենհանքեր, Բեխ, Աշոտավան, Կավարտ, Շղարշիկ թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 2-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Լեռնագործների 1-ին նրբանցքում հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Սպանդարյան 4-րդ նրբանցքի միջին հատվածում հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, վերևի հատվածում՝ ջուր չի եղել, ներքևի հատվածում` ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է օրական 4-5 ժամով:

Վաչագան թաղամասում հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

13:00 17.10.2019

Ամենաշատ ընթերցվածները