ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կան տուժածներ
14:00 17.10.2019

ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 05:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Ս., ծնված 1985 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել դեպի մոտակա ձորակը:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վարորդը և ուղևորը՝ Վահե Ե.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Վահե Ե.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Հայկ Ս.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

14:00 17.10.2019

Ամենաշատ ընթերցվածները