ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Նիդեռլանդներում ընտանիքը 9 տարի նկուղում սպասել է աշխարհի վերջին
16:00 17.10.2019

Նիդեռլանդներում ընտանիքը 9 տարի նկուղում սպասել է աշխարհի վերջին

Նիդեռլանդների ոստիկանությունը երկրի հյուսիս-արևելքի գյուղերից մեկում հայտնաբերել է 18-58 տարեկան 5 մարդու, որոնք շուրջ 9 տարի ապրել են շենքի նկուղում և սպասել աշխարհի վերջին:

rg.ru կայքը, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ մարդկանց «խավարից դուրս գալուն», որոնց, ըստ ամենայնի, նկուղում բռնի պահել է ընտանիքի հայրը,  պատահականությունն է օգնել: Ավագ եղբայրներից մեկը կարողացել է դուրս գալ գերությունից: Առաջին վայրը, ուր նա գնացել է, տեղի փաբն է եղել: Տղամարդը 5 շիշ գարեջուր է խմել, տեղի բնակիչներին պատմել է տեղի ունեցածի մասին և խնդրել օգնություն:

Նշված վայր է գնացել ոստիկանությունը, հայտնաբերել  է շենքում թաքնված մարդկանց, ձերբակալել 58-ամյա տղամարդու, որը հրաժարվել է համագործակցել քննության հետ: Ներկա պահին անհայտ է, թե ընտանիքը հստակ որքան ժամանակ է ապրել նկուղում և ինչ է եղել երեխաների մոր հետ: Ենթադրվում է, որ նա կարող էր մահանալ մի քանի տարի առաջ:

Հաղորդվում է, որ ագարակի նկուղում գտնված մարդիկ շփում չեն ունեցել արտաքին աշխարհի հետ և կերել են այն, ինչ աճել է բանջարանոցում: 

Աղբյուր` Panorama.am

16:00 17.10.2019

Ամենաշատ ընթերցվածները