ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բժշկական մի շարք ծառայություններ կստանան հավելյալ ֆինանսավորում
19:00 17.10.2019

Բժշկական մի շարք ծառայություններ կստանան հավելյալ ֆինանսավորում

Կառավարությունը ընդունեց որոշում, որով վերաբաշխումներ կատարվեցին առողջապահության բյուջետային տողերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վերաբաշխման արդյունքում հետևյալ ծառայությունները կստանան հավելյալ ֆինանսավորում:

Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ` 470 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական բժշկական օգնության ծառայություններ` 250 մլն դրամ:

Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններին կուղղվի 208 մլն դրամ, շտապ բժշկական օգնության ծառայություններին` 145, հեմոդիալիզի ծառայություններին` 80 և աղիքային ու այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններին` 80 մլն դրամ:  

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 17.10.2019

Ամենաշատ ընթերցվածները