ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ
17:00 18.10.2019

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն:

ՀՀ-ն խորհրդում կաշխատի 2020-2022 թվականներին։

«Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս», - գրել է այդ առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով նորությունը, հայտարարել է, որ Հայաստանը հանձնառու է աշխատելու և համագործակցելու բոլոր գործընկերների հետ մարդու իրավունքների օրակարգը խթանելու ուղղությամբ։

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net

17:00 18.10.2019

Ամենաշատ ընթերցվածները