ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում երեխաները դասից ուշացել են. մեղավորը բուն է
19:00 18.10.2019

Կապանում երեխաները դասից ուշացել են. մեղավորը բուն է

Ուսուցիչը հարցնում է աշակերտներին, թե ինչու են ուշացել դասից, աշակերտները պատասխանում են, որ մեղավորը բուն էր։

Հոկտեմբերի 18-ին, ժամը 08:38-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 30 շենքի 1-ին մուտքի 5-րդ հարկում բու է հայտնվել, դես ու դեն է թռչում, երեխաները վախենում են մուտքով իջնել և դպրոց գնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման արդյունքում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են բուին, բռնել և տեղափոխել անվտանգ տարածք:

Աղբյուրը՝ Սյունիքի Մարզային Փրկարարական Վարչություն

19:00 18.10.2019

Ամենաշատ ընթերցվածները