ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Շուռնուխ գյուղում
13:00 19.10.2019

ՃՏՊ Շուռնուխ գյուղում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 15:14-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 32-րդ կմ-ին՝ Շուռնուխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Range Rover» (վարորդ՝ Վարդան Ս.) և «Nissan Pathfinder» (վարորդ՝ Նարեկ Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Նարինե Ջ.-ն (ծնված 1968 թ.), հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՀՀ ԱԻՆ

13:00 19.10.2019

Ամենաշատ ընթերցվածները