ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս համայնքի ղեկավարը քաղաքացիների ընդունելություն է կատարել
11:00 21.10.2019

Գորիս համայնքի ղեկավարը քաղաքացիների ընդունելություն է կատարել

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն է կատարել, լսել է բարձրացված հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում էին սոցիալական խնդիրներին, աշխատանքի ընդունման հարցերին: Բարձրացված բոլոր հարցերին դրական ընթացք է տրվել: Համայնքի ղեկավարը համայնքապետարանի
տարբեր բաժինների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ է տվել՝ դրական լուծում տրված հարցերին վերաբերող գործընթացները կազմակերպել սեղմ ժամկետներում: Համայնքի ղեկավարին նաև շնորհակալություն են հայտնել նախորդ ընդունելության ժամանակ խոստացված բնակարանային խնդրի լուծման համար։ Առուշանյանն ընդգծել է, որ բազմաթիվ ընտանիքիների բնակարանային խնդիրները ևս ուշադրության կենտրոնում են, արդեն ընթացիկ ծրագրեր կան, որոնք առաջիկայում գործնական փուլ կմտնեն։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

11:00 21.10.2019

Ամենաշատ ընթերցվածները