ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
17:00 21.10.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Գ. Նժդեհ», «Երկաթուղայիններ», «Բաղաբերդ», «Սյունիք», «Սարահարթ», «Հունան», «Վահանավանք», «Սպանդարյան», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան 1», «Ձորք 1», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Կայարան» համատիրություններում հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Բարաբաթում, Արփիկ, Լենհանքեր, Բեխ, Աշոտավան, Կավարտ թաղամասերում, Մ. Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Լեռնագործների 2-4-րդ, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ նրբանցքներում հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Լեռնագործների 1-ին նրբանցքում հոկտեմբերի 20-ի առավոտից մինչև ժամը 16:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:
Սպանդարյան 4-րդ նրբանցքի միջին հատվածում հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, վերևի հատվածում՝ ջուր չի եղել, ներքևի հատվածում` ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է օրական 4-5 ժամով:
Վաչագան թաղամասում հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

17:00 21.10.2019

Ամենաշատ ընթերցվածները