ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Արարատ-Արմենիան» 10 հոգով զիջեց «Գանձասար-Կապանին»
10:00 22.10.2019

«Արարատ-Արմենիան» 10 հոգով զիջեց «Գանձասար-Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում «Գանձասար-Կապանը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։

9-րդ րոպեին Գեղամ Հարությունյանը բացեց հաշիվը՝ առաջ մղելով կապանցիներին, իսկ 32-րդ րոպեին արարատցիները հայտնվեցին ավելի ծանր վիճակում՝ մնալով 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց Իլյա Անտոնովը։ Այնուամենայնիվ, 58-րդ րոպեին Դմիտրի Գուզին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, բայց 90-րդ րոպեին Դավիթ Մինասյանը 3 միավոր պարգևեց «Գանձասարին»։

Այսպիսով, Վարդան Մինասյանի թիմը մնաց 19 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Գանձասարը» 10 միավորով նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում է։

Աղբյուր՝ armfootball.com

10:00 22.10.2019

Ամենաշատ ընթերցվածները