ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապան համայնքի Բասկետբոլի 2019թ. մրցաշարի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 22-ին ժամը 20։00-ին
11:00 22.10.2019

Կապան համայնքի Բասկետբոլի 2019թ. մրցաշարի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 22-ին ժամը 20։00-ին

Երեկ տեղի ունեցավ երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպվող Կապան համայնքի Բասկետբոլի 2019թ. մրցաշարի թիմերի միջև վիճակահանությունը։
Կապան համայնքի՝ նախօրոք հայտ ներկայացրած թվով 6 թիմեր բաժանվեցին 2 ենթախմբերի ՝ A և B
և այսպես.

A խումբ՝

1 "Սպանդարյան"
2 "Պերեմենի"
3 "Հունան"

B խումբ՝

1 "Ձորք"
2 "Փուռի Թաղ"
3 "Թումանյան"

Խմբերում առավելագույն միավորներով առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը կանցնեն 1/2 կիսաեզրափակիչ

Տեղեկացնեք նաև, որ մրցաշարի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 22֊ին ժամը 20։00֊ին Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում։

Ներկայացնենք առաջիկա խաղային օրվա ժամանակացույցը.

Հոկտեմբերի 22֊ին
20։00 "Ձորք" _ "Փուռի թաղ"
21։00 "Պերեմենի" _ "Հունան"

Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը համայնքի ղեկավարի կողմից կպարգևատրվեն։

Կապանում առաջին անգամ նման ձևաչափով անց է կացվում բասկետբոլի մրցաշար, որը նախատեսվում է կազմակերպել ամեն տարի, դարձնելով այն ավանդույթ ։ Հույս ունենք, որ այս մրցաշարը կսիրվի ոչ միայն մասնակիցների, այլ նաև ամբողջ կապանցիների կողմից։
Հաջողություն մաղթենք մեր բոլոր թիմերին ու ցանկանանք արդար մրցակցություն։

Մրցաշարը կազմակերպվում է Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդի կողմից։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

11:00 22.10.2019

Ամենաշատ ընթերցվածները