ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից
13:00 22.10.2019

Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Աղբյուր՝ Արմենպրես

13:00 22.10.2019

Ամենաշատ ընթերցվածները