ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի տարբերանշանը
14:00 22.10.2019

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի տարբերանշանը

Միջազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական տարբերանշանը։

Ինչպես և սպասվում էր, տարբերանշանն առանց Էֆելյան աշտարակի է:
Փարիզն Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունք ստացել էր ՄՕԿ-ի՝ 2017-ի սեպտեմբերի 13-ի որոշմամբ ու առանց պայքարի: Մյուս հավակնորդ Լոս Անջելեսը համաձայնել էր ընդունել 2028թ. Օլիմպիական խաղերը։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Ֆրանսիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Աղբյուր` Panorama.am

14:00 22.10.2019

Ամենաշատ ընթերցվածները