ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կույսերի ծխելը
17:00 22.10.2019

Կույսերի ծխելը

Հեղափոխությունից հետո նոր օրակարգեր ձևավորվեցին, որոնց կարծես թե հերթ չէր հասնում նախկինում: Օրինակ՝ հայտարարում էին, որ քաղաքացու փոխարեն պետությունը պիտի որոշի ծխել, թե չծխել, շաքարով հյութ խմել, թե չխմել, հիմա արդեն ասում են, որ պետությունը պիտի աղջիկների կուսաթաղանթի հարցով զբաղվի։ Հայտնի համացանցային օգտատերը առաջարկում է 18 տարին լրացած բոլոր աղջիկների կուսաթաղանթը բժշկական միջամտությամբ հեռացնել, որպեսզի աղջիկները վերջապես պրծնեն դրա հետ կապված բոլոլայից, իսկ տղաները իրենց հերթին վերջ տան «թեմաներին ու պանյատներին»: «Մեծ հաշվով, - նշում է բանախոսը, - բոլորս կձերբազատվենք հերթական քննարկվող մութ թունելից, որի վերջը չի երևում»: 

Պետք չէ Վանգա լինել, որպեսզի գուշակենք, որ այս թեման պայթեցնելու է համացանցը, եթե արդեն դա չի արել այն պահի դրությամբ, երբ դուք ստացել եք թերթի այս համարը: Ինչու՞ է այս սադրիչ թեմայով օրակարգը ձևավորվում, դժվար է ասել: Բայց որ այն ոչ մի լավ բանի չի բերի, հիմա արդեն իսկ ակնհայտ է: Պարզից պարզ է, որ բժշկության խնդիրները լուծված չեն երկրում, և կուսաթաղանթի բժշկական միջամտության խնդիրը ոչ մի կերպ չի կարող լրջագույնս գրավել իր տեղը մեր կյանքում, նույնիսկ եթե դրա քաղաքական որոշումը կայացվի:

Խնդիրը այս օրակարգի ձևակերպումը չէ կամ դրա անհավանականությունը, այլ այն, որ մենք այնպիսի դեգրադացված պետություն ենք, որ հասարակության հետ չի քննարկվում կույսերի ծխել-չծխելու հարցը, որը գալիք սերունդների լույս աշխարհ գալուն շատ ավելի է պետք, քան բանախոսի «պանյատների» մասին մտահոգությունները: Հերթական սադրիչ խայծը գցված է, ու ազգը արդեն պատրաստ է լրջորեն հոշոտելու սույն հարցադրումը: Արդեն կարևոր էլ չէ, թե նախկին ռեժիմի սադրանքն է, թե կանանց իրավունքներով ներկա մտահոգվողների անզգույշ քայլը: Զինվենք համբերությամբ, մեզ նոր «օրհասական» թեմաների քննարկումներ են սպասում առջևում:

«Զանգեզուր պրես»

 

17:00 22.10.2019

Ամենաշատ ընթերցվածները