ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապան համայնքի բասկետբոլի մրցաշարը մեկնարկվեց
11:00 23.10.2019

Կապան համայնքի բասկետբոլի մրցաշարը մեկնարկվեց "Ձորք" և "Փուռի Թաղ" խաղով

Երեկ Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ երիտասարդական խորհուրդի կողմից կազմակերպվող Կապան համայնքի բասկետբոլի մրցաշարի առաջին խմբային խաղերը։
Մրցաշարը մեկնարկվեց "Ձորք" & "Փուռի Թաղ" խաղով։
Խաղը ընդհանուր առմամբ անցավ լարված ու անզիջում պայքարում, թիմերը ավելի շատ աչքի էին ընկնում կոպիտ խաղով։ Առավելությունը "Փուռի Թաղ"֊ին էր՝

"Ձորք" 17 _ 26 "Փուռի Թաղ"

Խաղային օրվա երկրոդ խաղը կայացավ "Պերեմենի" և "Հունան" թիմերի միջև։
Այս երկու թիմերը իրենց գեղեցիկ ու դիտարժան խաղով գոհացրին հավաքված երկրպագուներին։ Զգացվում էր երկու թիմերի մոտ՝ վարպետությունը, կազմակերպվածությունը, միմյանց հանդեպ հանդուրժողականությունը։ Լարված պայքարի արդյունքում չնչին առավելությամբ հաղթանակը պերեմենցիներին էր՝

"Պերեմենի" 28 _ 24 "Հունան"

Հոկտեմբերի 23֊ին մրցաշարում հանգստի օր է, խաղերը կշարունակվեն հոկտեմբերի 24֊ին։

Ձեզ ենք ներկայացնում հոկտեմբերի 24֊ի խաղային օրվա ժամանակացույցը.

20։00 "Հունան" _ "Սպանդարյան"
21։00 "Թումանյան" _ "Ձորք"

Նշենք նաև, որ առաջին խաղերին ներկա էին թվով 70֊80 երկրպագու, որը իհարկե ողջունելի է։
Մենք կարևորում ենք այս սպորտաձևի մասայականացնումը Կապան համայնքում և հրավիրում ենք բոլոր երկրպագուներին ներկայանալ մարզադահլիճ ու քաջալերել իրենց նախընտրած թիմերին։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

11:00 23.10.2019

Ամենաշատ ընթերցվածները