ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս-Կապան ճանապարհահատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու
13:00 23.10.2019

Գորիս-Կապան ճանապարհահատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: 

Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած՝ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն, կատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար: 

Աղբյուր՝ shabat.am

13:00 23.10.2019

Ամենաշատ ընթերցվածները