ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ը Սիրիա է մտցրել նավթարդյունահանող սարքավորումներ` շրջանցելով պատժամիջոցները
19:00 26.10.2019

ԱՄՆ-ը Սիրիա է մտցրել նավթարդյունահանող սարքավորումներ` շրջանցելով պատժամիջոցները

Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում զբաղված  է նավթի արդյունահանմամբ՝ օգտագործելով սարքավորումներ, որոնք ներկրվել են` շրջանցելով պատժամիջոցները: Այս մասին շաբաթ օրը հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Նավթի արդյունահանումն իրականացվում է այնպիսի սարքավորումների օգնությամբ, որոնք շրջանցում են բոլոր ամերիկյան պատժամիջոցները»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել է նա:

Կոնաշենկովը հիշեցրել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես պատժամիջոցներ էր կիրառել Սիրիա նավթամթերքի մատակարարման նկատմամբ: Պատժամիջոցները տարածվում են ոչ միայն ամերիկյան, այլև յուրաքանչյուր այլ ընկերության վրա:

Աղբյուր՝ armenpress.am

19:00 26.10.2019

Ամենաշատ ընթերցվածները