ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունը նվազել է
14:00 29.10.2019

Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունը նվազել է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 146 հազար 741 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0.7 տոկոսով:

Ըստ վիճակագրության՝ 2018 թվականի 9 ամիսներին Հայաստանում արտադրվել է 145 հազար 773 կարատ ադամանդ:

Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 1 247.0 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 24.5%-ով:

Նշենք, որ 2018թ-ի հաշվետու ժամանակաշրջանում  հանրապետությունում արտադրվել է 1 651.0 կգ ոսկերչական արտադրանք:

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 29.10.2019

Ամենաշատ ընթերցվածները