ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանը՝ Կովկասի Սիլիկոնային հովիտ.WIRED-ը Cybertech Europe-ին ՀՀ նախագահի մասնակցության մասին
17:00 29.10.2019

Հայաստանը՝ Կովկասի Սիլիկոնային հովիտ.WIRED-ը Cybertech Europe-ին ՀՀ նախագահի մասնակցության մասին

Խորհրդային Միության նախկին պետությունը՝ Հայաստանըներդրում է կատարում արհեստական բանականությանգիտությանինժեներական կրթության զարգացման մեջինչպես նաև աջակցում է ստարտափերի կազմակերպմանըԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ըայս մասին գրում է  աշխարհում տեխնոլոգիական փոփոխությունները լուսաբանող հեղինակավոր WIRED  պարբերականի իտալական  հրատարակությունը՝ անդրադառնալով  Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությանը՝  սեպտեմբերի  վերջին  Հռոմում կիբերանվտանգությանը նվիրված Cybertech Europe2019 միջազգային համաժողովինինչպես նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը:

Նշելովոր դեռ Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայաստանը համարվում էր «Մոսկվայի շուրջ գտնվող հանրապետությունների Սիլիկոնային հովիտը»՝ հեղինակը գրում էոր հիմնվելով հենց այդ ժառանգության վրաՀայաստանը նոր շունչ է ցանկանում հաղորդել տնտեսությանըշեշտը դնելով արհեստական բանականությանթվային տեխնոլոգիաների ներդրմանտեղեկատվական անվտանգությունստարտափերի կազմակերպման վրա:

«Քսանմեկերորդ դարը կարող է լինել Հայաստանի դարը»: Սա է Հռոմում տեղի ունեցած Cybertech Europe2019 –ին նախագահ Արմեն Սարգսյանի հնչեցրած տեսլականը:  Տեսական ֆիզիկայի  նախկին դասախոս և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետիսկ 2018 թապրիլից՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշում է. «Այսօր բնական պաշարներ ունենալն այնքան կարևոր չէորքան անցյալումքանզի տեխնոլոգիաներն ու նորարարությունն են 21-րդ դարի «բնական պաշարը»,-գրում է պարբերականը:

Հեղինակն անդրադառնում է  նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նախաձեռնված  ATOM (Advanced Tomorrow) ծրագրին: «Այսպիսի մի ծրագիր է նախաձեռնել կովկասյան հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըորի մասին  նա ասում է. «Մեր նպատակն է ստեղծել շարժիչ մի ուժորն ազգին հնարավորություն կտա թռիչք կատարելինչպես նաև օգտագործել ներուժն իրական արդյունաբերություն ստեղծելու համար»: Խճանկարի կտորներն արդեն կանստարտափերփոքր ձեռնարկություններինչպես նաև ԱՄՆ-իՌուսաստանի և Ֆրանսիայի որոշ ընկերություններսակայն անհրաժեշտ է համակարգել այս գործընթացը»,- գրում է պարբերականը՝ մեջբերելով նախագահ Սարգսյանի խոսքը. «Ցանկությունս է Եվրոպայից և Ամերիկայից հրավիրել լավագույն ձեռնարկություններինհամախմբել նրանց և ստեղծել մի էկոհամակարգ»:

Պարբերականը գրում էոր ATOM նախաձեռնությունն ունենալու է գիտական և տեխնոլոգիական բաղադրիչ և միտված է լինելու մանուկ հասակից կրթել երիտասարդ սերնդին: «Այդ նախաձեռնության շրջանակներում ստեղծվելու են ապագայի թանգարան՝ վաղվա տեսլականը նախանշելու համարգիտության քաղաքկենտրոնացած մաթեմատիկայիտեխնոլոգիական անվտանգության և արհեստական բանականության գիտության վրա»:

Հեղինակը նշում էոր նախագահ Սարգսյանը կարևորում է այս ծրագրի շրջանակում միջազգային համագործակցությունը: «Մենք ունենք մեր ավանդույթներըսակայն այժմ պետք է համագործակցենք աշխարհի հետհամաշխարհային գործընթացի մաս դառնանք»,- մեջբերում է նրա խոսքերը WIRED  պարբերականը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 29.10.2019

Ամենաշատ ընթերցվածները