ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սյունիքի մարզի Վաղատին գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր
10:30 30.10.2019

Սյունիքի մարզի Վաղատին գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 29-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատին գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:48-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

10:30 30.10.2019

Ամենաշատ ընթերցվածները