ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին Ադրբեջանը գնում է սադրանքների. ՀՀ ՊՆ
17:00 30.10.2019

Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին Ադրբեջանը գնում է սադրանքների. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից և Հայաստանի պետական սահմանին լարում առաջացնելուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել:  Հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է և լռել միայն պատասխան կրակից հետո։ Հայկական կողմից տուժածներ չկան:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 30.10.2019

Ամենաշատ ընթերցվածները