ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին
15:00 30.10.2019

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին

 

Հոկտեմբերի 30-ին, ժամը 06:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 24-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները վարորդին և ուղևոր Արթուր Ս.-ին (ծնված 1985 թ.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

15:00 30.10.2019

Ամենաշատ ընթերցվածները