ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեցող Մաշտոցի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
20:00 31.10.2019

Ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեցող Մաշտոցի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

ժամկետ ուշադրությունից դուրս պահելու արդյունքում, խիստ անհարաժեշտություն է առաջացել վերակառուցման՝ նպատակ ունենալով բարելավել ներհամայնքային ճանապարհային ցանցը, խուսափել հետագա վատթարացումից։ Հաշվի առնելով Մաշտոցի փողոցի երթևեկության ծավալները, սոցիալ-տնտեսական նշանակությունը, անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել այն։ Գորիս համայնքում զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնական հատվածը կենտրոնացած է հենց Մաշտոցի փողոցում՝ 4 խոշոր հյուրանոցներ, հյուրատներ, որոնք տարվա ընթացքում ընդունում են հազարավոր զբոսաշրջիկների, առևտրի կետեր, ԱԿ․ Բակունցի տուն թանգարանը և այլ կարևոր նշանակության հաստատություններ, որոնք էական դեր ունեն համայնքի տնտեսական հնարավորությունների առաջխաղացման հարցում։ Գորիսը զբոսաշրջության ոլորտում մրցունակ ծառայություններ առաջարկող և անընդհատ զարգացող քաղաք է, որի դինամիկ զարգացումը նկատելի է ինչպես զբոսաշրջիկների հոսքի, այնպես էլ նոր ծառայությունների ավելացման հարցում։ Ուստի, համայնքի հիմնական խնդիրն է, բարելավել համայնքային ենթակառուցվածքները՝ գործող բիզնեսների համար ստեղծելով պայմաններ, ընդլայնել իրենց տնտեսական հնարավորությունները, խթանել նոր բիզնեսների ստեղծման հնարավորությունները։ Հիմնանորոգման աշխատանքները ներառում են՝
 
 Ճանապարհի ասֆալտապատում

 Մայթերի սալիկապատում

 Հաղորդալարերի անցկացում

 Փողոցային արտաքին լուսավորության ցանցի կառուցում

 Փողոցի երկայնքով անցնող ոռոգման առուների վերակառուցում

 Ենթակառուցվածքների արդիականացում /կոյուղու և ջրամատակակարման ցանի արդիականացում՝ անհրաժեշտության դեպքում
 
20:00 31.10.2019

Ամենաշատ ընթերցվածները