ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Apple-ը զգուշացնում է՝ iPhone հեռախոսների հին մոդելները կանջատվեն ինտերնետից
14:00 01.11.2019

Apple-ը զգուշացնում է՝ iPhone հեռախոսների հին մոդելները կանջատվեն ինտերնետից

Apple-ը նախազգուշացրել է iPhone-ի որոշ հին մոդելների օգտատերերին, որ անհրաժեշտ է թարմացնել հեռախոսները, որպեսզի չկորցնեն ինտերնետ կապը: Այս մասին հայտնում է gazeta-ն։

Այսպիսով, մինչև 2012 թվականը արտադրված iPhone և iPad-ի սեփականատերերը, ովքեր մինչև նոյեմբերի 3-ը չեն տեղադրի iOS ծրագրակազմի թարմացումների վերջին տարբերակը, չեն կարողանա միանալ ինտերնետին:

Ըստ Apple-ի, հարմարանքները պետք է վերատեղադրվեն, քանի որ մոտավորապես յուրաքանչյուր 19 տարին մեկ GPS սարքերը վերագործարկվում և թարմացվում են՝ ճշգրիտ չափելու ժամանակը և ամսաթիվը:

Նշվում է, որ այն օգտատերերը, որոնք չեն կատարի թարմացումները մինչև կիրակի՝ նոյեմբերի 3-ը, ստիպված կլինեն կատարել այն օգտագործելով համակարգիչ, քանի որ iCloud-ի ծրագրային ապահովումն այլևս չի աշխատի:

Աղբյուր` Panorama.am

14:00 01.11.2019