ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայկական գինիներն ընդլայնում են արտահանման աշխարհագրությունը
21:00 01.11.2019

Հայկական գինիներն ընդլայնում են արտահանման աշխարհագրությունը

Հայաստանի գինեգործական վարկանշի բարձրացման և հայկական գինիների արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով ՀԽԳՀ-ն հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 6-ը կնախաձեռնի և կիրականացնի մի շարք միջոցառումներ Կանադայի Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։

Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում տեղի է ունենում «La Grande Degustation de Montreal 2019» գինու և ոգելից խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին ՀԽԳՀ-ն միասնական տաղավարով կներկայացնի 9 գինեգործական ընկերության 32 տեսակի գինի։

«La Grande Degustation de Montreal»-ը գինու և ոգելից խմիչքների հեղինակավոր ցուցահանդես է, որին յուրաքանչյուր տարի մասնակցում է շուրջ 200 արտադրող ամբողջ աշխարհից և ունենում 13․000 ից ավել այցելու։

Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ներկայացնել Հայաստանի գինեգործական պատմությունն ու բացառիկ գինիները հազարավոր գինու սիրահարներին, գնորդներին ու մասնագետներին։

Նոյեմբերի 4-ին, Հիմնադրամի և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաք Օտտավայում՝ ՀՀ դեսպանատանը, կկազմակերպվի հայկական գինիների շնորհանդես և համտես՝ տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների համար:

Միջոցառման հյուրերին ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կներկայացվի Հայաստանի գինեգործության պատմությունը և մշակույթը, գինեգործության ժամանակակից ներուժը և առանձնահատկությունները:

Նոյեմբերի 6-ին, Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում գինու առաջատար լրագրող և վարպետ (Master of Sommelier) Ջոն Շաբոն նեղ մասնագիտական լսարանի համար կանցկացնի հայկական գինիների շնորհանդես-համտես, որը հնարավորություն կտա գինու միջազգային գնորդներին և դիստրիբյուտորներին ծանոթանալ Հայաստանի լավագույն գինիների հետ։

Աղբյուր` Panorama.am

21:00 01.11.2019

Ամենաշատ ընթերցվածները