Հասարակական
Զորամասը լքած զինծառայողին մեղադրանք է առաջադրվել
Օրեր առաջ զորամասն ինքնակամ լքած պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել. հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի տեղեկացմամբ՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով, այն է՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու համար:
Զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օրերս՝ հոկտեմբերի 28-ին տեղեկություններ էին տարածվել՝ ժամկետային զինծառայողը լքել է Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասը և նրանից որևէ լուր չկա:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել էր. «Իրավապահ մարմինները զբաղվում են: Զինծառայողի ընտանիքի հետ ՌՈ աշխատակիցները մշտական կապի մեջ են: Այսինքն՝ ինտենսիվ աշխատանք է գնում, և պատկան մարմինը օր ու գիշեր այս խնդրով զբաղվում է»:
Աղբյուր՝ yerkir.am