ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
19:00 04.11.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
Հոկտեմբերի 30-ին և 31-ին առավոտից մինչև երեկո Կապան քաղաքի գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերում ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:
«Հունան» համատիրությունում 30-ին և 31-ին առավոտից մինչև երեկո ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:
Կապան քաղաքի գրեթե բոլոր թաղամասերի և փողոցների առանձնատներում նույնպես հոկտեմբերի 30-ին և 31-ին առավոտից մինչև երեկո ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:
Վաչագան թաղամասում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ:
Շղարշիկ թաղամասում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վթարի պատճառով թաղամասի վերևի հատվածում ջուր չի եղել, իսկ մնացած հատվածներում շաբաթվա ընթացքում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

19:00 04.11.2019

Ամենաշատ ընթերցվածները