ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ
20:00 05.11.2019

Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ

Իրանի կրոնական առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանության գրավման 40-ամյակի կապակցությամբ հանդիպել է իրանցի ուսանողներին ու անդրադարձել իրանա-ամերիկյան հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Իրանը չի բանակցի ԱՄՆ հետ, օրերս հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Նա երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել է թշնամական:

ԱՄՆ ու Իրանի միջև հարաբերություններնէլ ավելի են լարվել վերջին տարիներին, երբ ԱՄՆ նախահագ Թրամփը դուրս բերեց Վաշինգտոնը 2015 թվականի միջուկային համաձայնագրից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները:

Այս պատժամիջոցները թիրախավորեցին նաև Իրանի նավթային սեկտորը, որով Վաշինգտոնը հույս ուներ ստիպել Թեհրանին վերաբանակցելու համաձայնագրի շուրջ: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին արգելք դրեց ԱՄՆ-ի հետ բանակցությունների վրա, քանի դեռ ԱՄՆ չի վերադարձել 2015 թ համաձայնագրին ու չի վերացրել պատժամիջոցները:

Այաթոլլահը մատնաշում է Հյուսիսային Կորեայի օրինակը՝ ընդգծելով, որ չնայած Վաշինգտոնն ու Փհենյանը բանակցություններ են վարել միմյանց հետ՝ ԱՄՆ այդպես էլ չի վերացրել պատժամիջոցները: Նրա կարծիքով՝ ԱՄՆ հիմնական նպատակն է ծնկի բերել Իրանին ու ցույց տալ աշխարհին, որ իրենց առավելագույն ճնշման քաղաքականությունը արդյունավետ է:

Այս օրերին լրանում է Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանության գրավման քառասունամյակը: Երկրում անցնում են հանարահավաքներ, ուր լսվում է «Մահ Ամերիկային» կոչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանությունը գրավվել էր 1979 թվականին Իսլամական հեղափոխությունից ամիսներ անց: Այս իրադարձությունը դարձել է երկու երկրների միջև հարաբերությունների կարևոր խոչընդոտ: Իրանը մեղադրել էր ԱՄՆ-ին իշխանությունից հեռացված շահին աջակցելու մեջ և շուրջ 444 օր պատանդ պահել 52 ամերիկացիների:


Աղբյուր` Panorama.am

20:00 05.11.2019

Ամենաշատ ընթերցվածները