ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում փակվելու է հակատուբերկուլյոզային չորս ստացիոնար ծառայություն
21:00 05.11.2019

Հայաստանում փակվելու է հակատուբերկուլյոզային չորս ստացիոնար ծառայություն

Գյումրիում, Վանաձորում, Երևանում և Գորիսում գտնվող հակատուբերկուլյոզային ստացիոնար բաժանմունքները փակվելու են: Առողջապահության նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ է մշակել, որը սպասում է Կառավարության հաստատմանը:

Ստացիոնար համապատասխան բժշկական օգնություն քաղաքացիները կարող են ստանալ միայն «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուժհիմնարկների օպտիմալացմանը՝ նշեց, որ սա պայմանավորված է հիվանդների թվի կտրուկ նվազմամբ:

Սրան զուգահեռ՝ նշված բաժանմունքների բուժաշխատակիցները բարձրաձայնում են գործազուրկ դառնալու մասին: Արսեն Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որակյալ մասնագետներն անգործ չեն մնա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան



Աղբյուր՝ factor.am

21:00 05.11.2019

Ամենաշատ ընթերցվածները