Հասարակական
Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
Նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց են կատարել մասնաճյուղի տարածքում։ Վարդավանք բնակավայրի տարածքում հայտնաբերվել են հատված ծառեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բոխիները ապօրինի հատել է Սյունիքի մարզի բնակիչ մի երիտասարդ, որը հրավիրվել է Կապանի բաժին ու խոստովանել կատարածը։ Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։
Աղբյուր՝ lragir.am