ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ավարտվեցին «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագիրը կրող միջոցառումները
19:00 06.11.2019

Ավարտվեցին «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագիրը կրող միջոցառումները

Նոյեմբերի 4-ին եզրափակվեցին Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագիրը կրող միջոցառումները։ Հոկտեմբերի 15-ից մեկնարկած շրջագայությունների վերջին կանգառը Կապան համայնքում էր, որտեղ Գորիսը հանդես եկավ ձեռքի աշխատանքների, նկարների ցուցադրությամբ և համերգային ծրագրով։ Մշակութային երեկոյին ներկա էին Կապան և Գորիս համայնքների ղեկավարները, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցները և մշակութասեր հասարակությունը։ Հյուրերը նախ շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացան ներկայացված աշխատանքերին, տեղի արտադրանքին, այնուհետև ունկնդրեցին Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված երաժշտական ու պարային կատարումներով հագեցած համերգային ծրագիրը։
Այս ամբողջ ծրագրի առաքելությունն էր ներկայացնել մարզի համայնքների մշակույթն ու առանձնահատկությունները, ընդլայնել միջհամայնքային մշակութային համագործակցության ու կապերի շրջանակները և փոխայցելությունների միջոցով հայտնաբերել մարզի համայնքների արվեստի տարբեր ոլորտների շնորհալի երիտասարդներին, որը կարելի է համարել իրականացված։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

19:00 06.11.2019

Ամենաշատ ընթերցվածները